Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 8933 նոր դեպք է հաստատվել

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News 

կորոնավիրուս

 Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 8933 նոր դեպք է հաստատվել։ Այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 5 099 182 դեպք:

Մեկ օրում մահացել է 393 մարդ․ մահվան դեպքերի ընդհանուր թիվը 122 660 է։ Մեկ օրում հիվանդանոցից դուրս է գրվել 9383 մարդ, ընդհանուր առմամբ՝ 4 711 982 պացիենտ։

 --00—ՄՀ