Գեղարքունիքում պատվաստվել է 3444 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

կոլաժ

Մայիսի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և մարզպետարանի մի շարք աշխատակիցներ Գավառի պոլիկլինիկայում ստացան կորոնավիրուս համավարակի դեմ պատվաստման երկրորդ չափաբաժինը:
Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, պատվաստումների գործընթացը մարզում ընթանում է բնականոն հունով:

Հունիսի 2-ի դրությամբ մարզում պատվաստվել է 3444 քաղաքացի: Դրանցից 1483-ը պատվաստվել են «ԱստրաԶենեկա», 1497 քաղաքացի՝ «Սպուտնիկ V», իսկ 464-ը՝ «Կորոնավակ» պատվաստանյութով:

 --00—ՄՀ