Արամվիրում 55-ամյա վարորդը «Օպել Աստրա»-ով կողաշրջվել է․ վարորդը հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

վթար

2021թ. հունիսի 2-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի 55-ամյա բնակիչը, նույն մարզի Մյասնիկյան-Հացիկ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի հատվածում իր կողմից վարվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի հողաթմբին և կողաշրջվել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն և վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

 --00—ՄՀ