Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 833 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

կորոնավիրուս

Հունիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 833 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 346 983 է: Այս մասին Aliq.ge-ի հաղորդմամբ՝ գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝ 28 191 թեստավորում, որից  16 183 -ը հակամարմինների արագ թեստով, 12 008 -ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 205 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է  330 721 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 30 մարդ, ընդհանուր՝ 4 853:

Դրականության ցուցանիշը՝ օրական 2.95%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 3.16%, վերջին 7 օրվանը՝ 2.91%:

 --00—ՄՀ