Լենա Նանուշյանը շրջայց է կատարել Արմավիրի բուժկենտրոններում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

Նանուշյան

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Փոխնախարարը մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ մասնակցել է մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը, հանդիպել բժշկական կենտրոնների ղեկավարների և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների ներկայացուցիչների հետ, քննարկել պատվաստումներին վերաբերող հարցեր:

Լենա Նանուշյանը ներկայացրել է կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումային գործընթացով պայմանավորված առողջապահության նախարարության մշակած քաղաքականությունը, քննարկման ընթացքում խոսել հանրապետության տարածքում պատվաստումների վիճակագրությունից, այնուհետև պատասխանել հարցերին` հարցուպատասխանների ձևաչափով:

Այցի շրջանակներում փոխնախարարը փոխմարզպետի ուղեկցությամբ շրջայց է կատարել նախ Արմավիրի, ապա` Մեծամորի բժշկական կենտրոններում, տեղում ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, զրուցել բուժաշխատողների հետ, մանրամասն հետաքրքրվել մարզում պատվաստումային գործընթացով և դիմելիությամբ։

Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումներով Արմավիրի մարզն աչքի է ընկնում գրանցած լավ ցուցանիշներով:

--00--ԱԹ