Բախվել են BMW X5 և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները, 4 անձ տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

ю

Այսօր՝ ժամը 17:10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են BMW X5 և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

--00--ԱՀ