Գողություն՝ Մուսալեռում․ 1 անգամ պատուհանից են մտել տուն, 3 անգամ՝ դռնից․ մանրմասներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

Վաղարշապատի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ երկու երիտասարդ Մուսալեռ գյուղի Մհեր Մկրտչյան փողոցի մի առանձնատնից  գողություններ են արել։ Մայիսի 26-ի երեկոյան նրանք հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Ըստ երիտասարդների խոստովանական բացատրությունների՝ երբ տերն առանձնատանը չի եղել, մի անգամ պատուհանից են մտել տուն, երեք անգամ՝ դռնից։ Գողացել էին օդորակիչ, ջահեր, լամպեր և այլն։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նրանցից մեկը գողացել  էր նաև ծանոթի թանկարժեք բջջային հեռախոսը։ Երիտասարդները ստորագրությամբ բաց են թողնվել։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

--00—ԼՄ