ԱԳՆ-ում ներքին պայքար է գնացել․ Փաշինյանը, նրանց շրջանցելով, պայմանավորվել է Ալիևի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

ԱԳՆ-ում ներքին պայքար է գնացել։ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կարծում եմ, կապի այլ ճանապարհ ունի Ալիևի հետ, որով փորձում է բանավոր համաձայնությունները կատարել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը։

Պողոսյանը կարծում է, որ Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանի հրաժարականն ավելի սուր կընկալվեր, եթե նա գնար ու դա աներ Արցախից։ 

Խոսելով ստորագրվող հնարավոր փաստաթղթի մասին՝  Թևան Պողոսյանը նկատել է, որ քաղաքական բոլոր ուժերը պետք է ուղիղ ասեն, որ Փաշինյանի ստորագրած որևէ փաստաթուղթ չեն ընդունելու ու մերժելու են դրանք։

Շարունակությունը՝ տեսանյութում։