Անարգա՞նք, թե հանցավոր անտարբերություն. հերոսների մարմինների «առեղծվածի» մանրամասները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Արդեն 7 ամիս է, ինչ պատերազմն ավարտվել է, բայց Հայոց բանակի զոհված զինվորների մարմինները դեռ հողին հանձնված չեն։

Նախօրեին մամուլում լուսանկարներ տարածվեցին, որոնցում երևում է, որ տասնյակ զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած։ 

Առողջապահության նախարարը նման տեսարանի համար ներողություն է խնդրել ու բավարարվել նշելով, թե իր կողմից բացթողում է եղել:

Կոտայքի մարզի դատական բժշկության բաժնի վարիչ Անրի Ավագյանը 24News-ի հետ զրույցում պարզաբանել է, թե քանի որ դիերը սառնարաններում չեն տեղավորվել, տեղափոխվել են նկուղային հարկ։
«Նկուղային հարկում ջերմաստիճանը մինչև 10 աստիճան է։ Տատանվում է, երբ դռները բացում-փակում են, բայց դա ջերմամեկուսացված սենյակ է։ Բավականին սառն է»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։