Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը «Ռոմայի» հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է հռոմեացիների հետ պայմանագիրը երկարաձգելու առաջարկին: Այս մասին Twitter-ում հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:

Ակումբի ներկայացուցիչները և ֆուտբոլիստը պայմանավորվել են պայմանագրի շուրջ մինչև 2023 թվականը: Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 4,5 միլիոն եվրո, ներառյալ բոնուսներ: