Ֆրանսիան կաշխատի վերականգնել խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Մակրոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Ֆրանսիան կաշխատի վերականգնել խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Նման հայտարարություն է անել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Մակրոնը նաև իր մտադրությունն է հայտնել Փարիզում Փաշինյանի հետ քննարկելու մարդասիրական օգնությանն ու տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:

Ֆրանսիայի նախագահը նաև կոչ է արել Բաքվին և Երևանին ազատ արձակել բոլոր բանտարկյալներին և ապահովել մարդասիրական օգնության հասանելիությունը, ինչպես նաև կարևորել Լեռնային Ղhարաբաղում մշակութային ժառանգության վայրերի պահպանության անհրաժեշտությունը:

Նշենք, որ Նիկոլ Փաշիյնանի՝ Ֆրանսիա այցի օրակարգում հայ ֆրանսիական երկկողմ քաղաքական, տնտեսական հարցերն են, Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորմանն ուղղված հարցեր։

Հանդիպումները մեկնարկել են Ազգային ժողովում, որտեղ հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի ԱԺ խոսնակ Ռիշար Ֆերանը։

--00—ԼՄ