Աբովյանում դիերի, մասունքների պահման պայմանների խնդրով ծառայողական քննություն է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Մանե

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախկինում հաշվի առնելով զոհված զինծառայողների հարազատների մտահոգությունները դիերի պահման պայմանների վերաբերյալ՝ հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչություններին ապահովել պատշաճ պայմաններ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Երեկվա դեպքը անթույլատրելի է ցանկացած պարագայում եւ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն պարզելու՝ որ պատասխանատու պաշտոնյայի անփույթ գործողությունների հետեւանքով է առաջացել նման խնդիր։ Արձանագրվել է խնդիր, որին երեկ անդրադարձել է նաեւ Առողջապահության նախարարությունը, եւ բոլոր միջոցները ձեռնարկվելու են նման իրավիճակները բացառելու եւ թերացած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար»,-նշեց Գևորգյանը։

--00—ՄՀ