Զոհվածների հարազատները եղել են բոլոր դիահերձարաններում և խնդիրներ չեն արձանագրվել․ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

․

Հաշվի առնելով Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում այսօրվա արձանագրված մասնավոր դեպքը, գերատեսչությունը ծառայողական քննություն է  իրականացնելու՝ դիերի եւ մասունքների պահման պատշաճ պայմաններն ապահովելու հետ կապված խնդիրն ուսումնասիրելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարությունը։

«Հաշվի առնելով լրատվամիջոցներում  շրջանառվող լուրերը, որտեղ կասկածի տակ է առնվում դիահերձարաններում պահվող մասունքների ու դիակների ստույգ թիվը, առողջապահության նախարարությունը եւս մեկ անգամ նշում է, որ խոսք չի կարող լինել նոր կամ «թաքցրած» դիերի ու մասունքների մասին:

Հարկ է հիշեցնել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, զոհվածների հարազատները եղել են բոլոր դիահերձարաններում,  եւ դիակների պահման հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել:

Նշենք, որ դատաբժշկական կենտրոնն ամեն ինչ արել է, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում իրականացնի նույնականացման աշխատանքները, ինչպես նաեւ մշտապես կապի մեջ է եղել զոհվածների  ծնողների ու հարազատների  հետ:

Հաշվի առնելով Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում այսօրվա արձանագրված մասնավոր դեպքը, գերատեսչությունը ծառայողական քննություն է  իրականացնելու՝ դիերի եւ մասունքների պահման պատշաճ պայմաններն ապահովելու հետ կապված խնդիրն ուսումնասիրելու համար»,- նշվում է հայտարարության մեջ։

--00--ԱՀ