Մեր գերխնդիրն է լինելու չթողնել, որ ներկա իշխանությունը նորից մտնի խորհրդարան. Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Վահե Հակոբյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն այսօր՝ մայիսի 31-ին Գյումրիում հանդիպել են Շիրակի մարզի բնակիչների և շտաբերի աշխատակիցների հետ։ Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից:

Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին՝ շտաբային աշխատանքներում ներգրավելու համար։ Նա վստահեցրել է, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբերը շատ ավելի ուժեղ են և մի քանի գլուխ բարձր են լինելու իշխանական շտաբերից՝ մտավոր, կազմակերպչական և համարձակության առումով։

Իր հերթին Վահե Հակոբյանը նշել է, որ դաշինքի նախընտրական ծրագրում առանձնահատուկ ուշադրություն  է տրվում Գյումրիին և, առհասարակ Շիրակին՝ թե՛ օդանավակայանի հարցով, թե՛ բիզնես հարցերով։

«Բայց հիմա մեր գերխնդիրն է լինելու պարզապես չթողնել, որ ներկա ապաշնորհ իշխանությունը նորից ընտրությունների արդյունքում մտնի խորհրդարան»,- նշել է նա:

Հայաստան

--00--ԱԹ