Թուրքական հետախուզությունը արտերկրում ձերբակալել է Ֆեթուլլահ Գյուլենի զարմիկին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Գյուլեն

Թուրքիայում շարունակվում է գյուլենական համայնքի դեմ մղվող իշխանությունների կոշտ պայքարը։

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MIT) կողմից արտերկրում իրականացված օպերացիայի արդյունքում ձերբակալվել և Թուրքիա է տեղափոխվել Ֆեթուլլահ Գյուլենի զարմիկը՝ Սելահադդին Գյուլենը:  Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Նա մեղադրվում է թուրքական պետության կողմից ահաբեկչական համարվող գյուլենական կառույցին (Թուրքիայում գյուլենականների ցանցին դրա հիմնադիր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի անունով անվանում են «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություններ», հապավումը` FETÖ) անդամակցելու և մանկահասակ աղջկա նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ: 

Նշվում է, որ Սելահադդին Գյուլենը արտերկիր էր փախչել Ֆեթուլլահ Գյուլենի հրամանով և հիշյալ կառույցի աջակցությամբ: 

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները  ԱՄն-ում բնակվող միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆելուլլահ Գյուլենին են մեղադրում 2016-ի հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։

--00—ՄՀ