Լու՞րջ, փաստորեն, մի ամբողջ ԱԳՆ-ում միայն Արա Այվազյա՞նն է հրաժարական տվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

նկար

Էդքան կենտրոնական ապարատում ու դիվ ներկայացուցչություններում աշխատողներից միայն մեկ մա՞րդ է հրաժարական տվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Լու՞րջ: Փաստորեն, մի ամբողջ ԱԳՆ-ում միայն Արա Այվազյա՞նն է հրաժարական տվել, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ ԱԳՆ-ն կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել: Միայն մեկ մա՞րդ: Էդքան կենտրոնական ապարատում ու դիվ ներկայացուցչություններում աշխատողներից միայն մեկ մա՞րդ: Այսինքն՝ մնացածը կարծում են, որ մեր ազգային շահին դեմ գնացողներ կան, ու իրենք լուռ ե՞ն: Լու՞րջ: Չնայած զարմանալու բան չկա: Ղարաբաղը տալուց էլ համարյա բոլորը լուռ էին»,-գրել է Սուրեն Սարգսյանը։

--00—ԼՄ