Երևանցիների և Արաքսի բնակիչների վեճը վերածվել է ծեծկռտուքի. հնչել են կրակոցներ, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

ծեծ

Մայիսիս 30-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 21:30-ի սահմաններում Արաքս գյուղում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ հնչել են կրակոցներ, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ գյուղ է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանների հարցումներին, թե գյուղում նման դեպք եղե՞լ է, շատ գյուղացիներ հերքել են, թե նման բան է տեղի ունեցել, ասելով, թե այդ ամենը  ասեկոսներ են, սակայն Վաղարշապատի ոստիկանները, վստահ լինելով  ստացած օպերատիվ տվյալներով՝ տաք հետքերով պարզել են դեպքի հանգամանքները:  

Պարզվել է, որ գյուղում կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է ծագել նույն գյուղի բնակիչներ, 29-ամյա Գրիգոր Բ.-ի, նրա ընկերներ, 31-ամյա Մարտիրոս Մ.-ի, 28-ամյա Մհեր Հ.-ի, 30-ամյա Պետրոս Ս.-ի, Երևանի բնակիչ, 21-ամյա Դավիթ Գ.-ի ու վերջինիս ընկերներ, Երևանի բնակիչներ, 21-ամյա Գեղամ Խ.-ի, 25-ամյա Ռոբերտ Մ.-ի, 20-ամյա Գագիկ Հ.-ի, 20-ամյա Գուրգեն Գ.-ի, 20-ամյա Վահե Խ.-ի և 25-ամյա Արտյոմ Տ.-ի միջև:

Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով Գրիգոր Բ.-ն ստացել է մարմնական վնասվածք, իսկ, ըստ նախնական տեղեկությոան, նրա ընկերներից մեկը իր մոտ գտնվող դեռևս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել, տուժածներ չկան:

Վաղարշապատի ոստիկանները խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Գեղամ Խ.-ին։ Նա եղել  է «Mercedes» մակնիշի  50 QO 100 համարանիշի ավտոմեքենայով, ինչպես նաև  նրա ուղևորներ Ռոբերտ Մ.-ին, Գուրգեն Գ.-ին, Գագիկ Հ.-ին և Վահե Խ.-ին ու Արտյոմ Տ.-ին։ վերջինս եղել է «Mercedes»  մակնիշի 21 AT 211 համարանիշի ավտոմեքենայով:

Կարճ ժամանակ անց հայտնաբերվել  է նաև Գրիգոր Բ.-ն: Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքին առնչվող մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Բերման ենթարկվածները բաց են թողնվել: 

--00—ԼՄ