ԿԸՀ կայքում տեղադրվել է ընտրողների թարմացված ռեգիստրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

ԿԸՀ

 Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրվել է ընտրողների թարմացված ռեգիստրը` ըստ համայնքների  և ըստ ընտրական տեղամասերի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

«Այցելելով ԿԸՀ կայքի «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժին` ընտրողը, հավաստիանալով, որ իր անունն ընդգրկված է ընտրողների ցուցակում, տեղամասի համարի դիմաց պատկերված տեղակայման նշանի հղումով կարող է քարտեզի վրա տեսնել տեղամասի գտնվելու վայրը և հասցեն:

Հիշեցնենք, որ ԿԸՀ կայքում զետեղված ընտրողների ռեգիստրը հնարավություն է տալիս նաև ստանալու տեղեկատվություն` միևնույն հասցեում հաշվառված բոլոր ընտրողների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 --00—ՄՀ