«Խաղաղարարի դաս». Ռուս զինվորականները ինտերակտիվ դաս են անցկացրել Արցախի դպրոցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Հասարակական

Լեռնային Ղարաբաղի ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Նորագյուղ գբնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացրել են «Խաղաղապահի դաս» ուսումնական ակցիա:

Միջին և ավագ դպրոցի հարյուրից ավելի աշակերտ մասնակցել է այդ ակցիային, որը տեղի է ունեցել ինտերակտիվ դասի տեսքով: Դասախոսության ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողներն աշակերտներին պատմել են խաղաղապահ ստորաբաժանումների հիմնական խնդիրների մասին: Կարևոր է, որ երեխաներին պատմվել է պայթյունավտանգ առարկաների մեծ քանակի պատճառով ռազմական գուծողությունների անցկացման նախկին վայրերում մեծ վտանգի մասին:

Ռուս սպաները երեխաներին ցույց են տվել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված պայթունավտանգ առարկաների հիմնական տեսակների պատկերները: Բացի այդ, գործնականում դպրոցականներին բացատրվել է վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու կանոնները:

Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ առաջադրանքների իրականացման ընթացքում Ռուսաստանի զինված անձնակազմը 40-ից ավելի անգամ այցելել է երեխաներին` պատմության ինտերակտիվ դասեր, հայրենասիրական գործողություններ և թեմատիկ ստեղծագործական հանդիպումներ անցկացնելու համար: Ընդհանուր առմամբ, այդ միջոցառումներին մասնակցել են ավելի քան 4000 դպրոցականներ և ուսանողներ:

--00--ԿԿ