ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Բլինքնեն

Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններում կողմերին աջակցելու հանձնառությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԱՄՆ պետքարտտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ հղած ուղերձում:

Ուղերձում նաև նշված է. որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել կողմերին մարտական գործողությունների հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրները վերացնելու հարցում, որոնք են բոլոր պահվող անձանց ազատ արձակումը, անհետ կորածների որոնման աշխատանքները, աճյունների փոխանակման գործընթացը:

--00—ՄՀ