ԵԱՀԿ նախագահը կարծում է՝ հայ-ադրբեջանական սահմանային խնդիրը պիտի լուծվի բանակցությունով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

նկար

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն թվիթերյան  միկրոբլոգում գրառում է արել՝ մտահոգություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրադրության առնչությամբ: 

«Մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի վերաբերյալ զեկույցների առնչությամբ: Բոլոր կարևոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների ճանապարհով: ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել և գործի դնել վստահություն հաստատող միջոցները ստեղծելու հաար երկխոսությանը նպաստող մթնոլորտ»,- գրել է Անն Լինդեն։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։

նկար

--00—ԼՄ