ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի նիստում անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից գերեվարված 6 զինվորին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Հայաստան-ԵՄ

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի համակարգմամբ այսօր տեղի է ունեցել Հայաստան – ԵՄ արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով 11-րդ ենթակոմիտեի հեռավար նիստը:

ԵՄ կողմից նիստին մասնակցել են Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ԵՄ Հանձնաժողովի և պատվիրակության այլ ներկայացուցիչներ, իսկ հայկական կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը, Արտաքին գործերի նախարարության, Կենտրոնական բանկի, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ոստիկանության ներկայացուցիչներ:

 --00—ՄՀ