«Կադիս»-ը հայտարարել է Վարազդատ Հարոյանի տրանսֆերը ձեռք բերելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Կադիս

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը տեղափոխվել է իսպանական «Կադիս»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Կադիս»-ի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ «Կադիս»-ը և «Աստանա»-ն համաձայնության են հասել Վարազդատ Հարոյանի տեղափոխության հարցում: Հարոյանը «Կադիս»-ի հետ պայմանագիր է կնքել մինչև 2023 թվականը:

«Կադիս»-ի համար 2021 թվականին Վարազդատ Հարոյանի տրանսֆերն առաջինն է:

«Կադիս»-ը իսպանական Լա լիգայի ավարտված մրցաշրջանում հավաքել է 44 միավոր՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը:  

  --00—ՄՀ