Կութի սահմանային հատվածում լարված է, կողմերը բանակցում են 6 գերիներին վերադարձնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Հասարակական

Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի սահմանային հատվածում շատ լարված վիճակ է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

Նա նշեց, որ հաճախ կրակոցներ են լինում հակառակորդի կողմից։ Մեր ճշտող հարցին՝ կրակոցները դեպի օդ են, թե՞ մեր դիրքերին ուղղված, համայնքի ղեկավարն ընդամենը հայտնեց, որ զոհեր ու վիրավորներ չունենք։

Ավետիսյանը նաև տեղեկացրեց, որ այսօր առավոտյան գերեվարված հայ սահմանապահներին հետ վերադարձնելու հետ կապված բանակցություններ են ընթացնում։

«Բանակցություններին մասնակցում են մեր զինված ուժերի ներկայացուցիչները, կառավարության անդամները և այլոք։ Համար մեկ խնդիրը տղաներին հետ բերերն է»,-ամփոփելով խոսքն ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող:

--00--ԿԿ