Գեղարքունիքի Կութ գյուղում օդ ուղղված կրակոցներ են եղել. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Հասարակական

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում կրակոցներ են հնչել: Այս տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Կրակոցներ լսվել են, դրանք օդ են ուղղված եղել: Տուժածներ չկան», - հայտնեցին նախարարությունից:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 27-ի առավոտյան, Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող:

--00--ԿԿ