Մեսրոպ Մեսրոպյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից․ նրան փոխարինողի անունը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

նկար

Կառավարության՝ մայիսի 27-ի նիստի ժամանակ որոշում կայացվեց Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանին ազատել պաշտոնից: Կոտայքի մարզպետ նշանակվեց Ահարոն Սահակյանը:

Որոշումը ներառված էր զեկուցվող հարցերի շրջանակում, սակայն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության նիստը շարունակելու են դռնփակ ռեժիմով, քանի որ գաղտնի հարցեր կան քննարկելու:

--00—ԼՄ