Գիշերը մեր 6 զինծառայողների գերեվարման պատճառը մեկն է՝ չկրակելու հրամանը․ Էլբակեան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

նկար

Քաղաքագետ Էդգար Էլբակեանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով 6 հայ զինծառայողների գերեվարման փաստին։

«Վերջին 2 շաբաթվա դեպքերին քաջատեղյակ յուրաքանչյուրիս համար պարզ է, որ գիշերը մեր 6 զինծառայողների գերեվարման պատճառը մեկն է՝ կապիտուլյանտի տված չկրակելու հրամանը։

5000-ից ավել մարդու արյան գնով իշխանություն պահած չմարդը նախընտրական շրջանում վերածվել է «խաղաղության հրեշտակի» և հիմա էլ այսպես է շարունակում Հայաստանի ու մեր բանակի ոչնչացումը։

Հայաստանի, արցախյան հողերի ազատագրումն սկսելու է երկրում հաստատված օտարերկրյա դրածո իշխանության վռնդումով»։

Նշենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։

--00—ԼՄ