Օկուպացված Ակնայում ադրբեջանցի ընտանիք է պայթել ականի վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News  

պայթյուն

Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնա (Աղդամ) այցելած ադրբեջանցիների ընտանիքի անդամները պայթել են ականի վրա։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վիրավորներին օգնության հասած ադրբեջանցին ևս պայթել է ականի վրա։ Գրել է Infoteka24-ը։

«Ականներն ամենուր են, ոտքդ ուր դնում ես՝ ականներ են։ Ցանկանում էինք օգնել վիրավորներին, սակայն մենք էլ ենք պայթել ականի վրա»,- Trend-ի հետ զրույցում պատմել է ականի պայթյունից վիրավորված Բահրուզա Աբդուլովը։

 Նա նաև դիմել է մյուս ադրբեջանցիներին՝ հորդորելով զերծ մնալ Արցախի օկուպացված տարածքներ այցելելուց։ Նշենք, որ Արցախի օկուպացված տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով արդեն տասնյակ ադրբեջանցիներ են զոհվել՝ ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք:

--00—ՄՀ