Արցախյան սննդամթերք, խմիչքներ, ձեռագործ աշխատանքներ․ քաղաքապետարանում ցուցահանդես կբացվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

նկար

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է մասնակցելու «Ստեփանակերտ-Երևան» համագործակցության շրջանակում իրականացվող «ԱՐՑԱԽԻ ԲԱՐԻՔՆԵՐ» խորագիրը կրող ցուցահանդես-տոնավաճառին, որը տեղի կունենա ս. թ. մայիսի 30-ին՝ ժամը 13:00-22:00-ին, «Խաչքարերի պուրակում» (Հանրապետության հրապարակ մետրոյի հարևանությամբ):

Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված կլինեն արցախյան շուրջ 30 ընկերությունների արտադրանքներն ու ծառայությունները: Այցելուները հնարավորություն կունենան համտեսելու, ինչպես նաև գնելու արցախյան սննդամթերք, խմիչքներ: Առանձին տաղավարներով ներկայացված կլինեն արցախյան հյուրանոցային ծառայությունները, գորգագործությունը, տեքստիլ արտադրությունը և ձեռագործ աշխատանքները: 

--00—ԼՄ