«Տիտանների կռիվ». ՔՊ-ի, «Հայաստան»-ի ու «Պատիվ ունեմ»-ի առաջին տասնյակները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Մայիսի 26-ը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ցուցակները ԿԸՀ-ին ներկայացնելու վերջնաժամկետն է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներն արդեն հրապարակել են առաջին տասնյակների ցուցակները։

«Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համարն է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրան հաջորդում են Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Վահե Հակոբյանը, Արﬔն Գևորգյանը, Լիլիթ Գալստյանը, Արﬔն Ռուստամյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանն ու Արծվիկ Մինասյանը։

Քաղաքացիական պայմանագրի ցուցակը գլխավորում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նրան հաջորդում են  Արարատ Միրզոյանը, Լիլիթ Մակունցը, Սուրեն Պապիկյանը, Խաչատուր Սուքիասյանը, Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը, Արփի Դավոյանն ու Արսեն Թորոսյանը։

Պատիվ ունեմ դաշինքի առաջին համարը «Հայրենիք» կուսակցության նախագահ Վանեցյանն է։ Հաջորդիվ ցուցակում ներառվել են Տարոն Մարգարյանը, Աննա Մկրտչյանը, Իշխան Զաքարյանը, Հայկ Մամիջանյանը, Թագուհի Թովմասյանը, Մարտուն Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Թեհմինա Վարդանյանն ու Արման Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ