ՀԱՊԿ-ին տեղյակ ենք պահել, որ հնարավոր է՝ իրավիճակը վերահսկողությունից դուրս գա. ԱԽՔ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

հանրային

Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ հայկական կողմը տեղյակ է պահել ՀԱՊԿ գործընկերներին սահմանային լարվածության մասին և տեղեկացրել, որ այսպիսի լարված պայմաններում հնարավոր չի լինելու իրավիճակը վերահսկողության տակ պահել, և որ հնարավոր է՝ իրավիճակը վերահսկողությունից դուրս գա։

Արմեն Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ բանակցություն են վարում, որ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների կոմիտեի հանդիպում լինի, որից հետո կլինի նաև անվտանգության խորհրդի քարտուղարներին հանդիպում։

«Այսօր իրավիճակի փոփոխություն է եղել, սահմանում զոհ կա, որն ամբողջովին փոխում է իրավիճակը, և ՀԱՊԿ-ը պետք է արագացնի գործընթաց սկսելը և առաքելություն ուղարկելը:

ՀԱՊԿ-ը պարտավորություն ունի նաև՝ առաքելություն ուղարկելու հակամարտության գոտի, որ գնահատական տա: Մենք հույս ունենք, որ ՀԱՊԿ-ը նաև առաքելություն կուղարկի»,-ասել է ԱԽ քարտուղարը, ապա հավելել, որ եթե հայկական կողմը չկարողանա խնդրին լուծում տալ խաղաղ դիվանագիտական ճանապարհով, ապա իրավիճակը մոտենալու է 4-րդ հոդվածում նկարագրված իրավիճակին, և այդ դեպքում Հայաստանը նաև իր ՀԱՊԿ գործընկերների հետ ստիպված է լինելու խնդիրն այլ կերպ լուծել:

--00—ԼՄ