ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ «Օլիմպիկոս» անիմացիոն լիամետրաժ, երաժշտական նոր ֆիլմի գործընկերն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Հասարակական

Արդշինբանկը դարձել է հայկական նոր, լիամետրաժ, անիմացիոն «Օլիմպիկոս» ֆիլմի գործընկերը: Ֆիլմը ստեղծվել է «Սահակյանց անիմացիոն ստուդիայի» և «Շարմ Հոլդինգ» ընկերության կողմից:

«Օլիմպիկոսը» Արշակունի տոհմի հայոց թագավոր Վարազդատի մարզական արկածների մասին է, ով 394 թվականին դարձավ բռնցքամարտի օլիմպիական չեմպիոն՝ ստանալով «Օլիմպիկոս» պատվավոր կոչումը: Ֆիլմը հիմնված է պատմական փաստերի վրա. օլիմպիական խաղերի թանգարանում, որը գտնվում է Հունաստանի Օլիմպիա քաղաքում, պահպանվել է Օլիմպիական խաղերում հաղթանակած մարզիկների անուններով հնագույն մարմարե հուշատախտակը: Սահակյանցների ընտանիքն այս պատմական դրվագը ներկայացնում է իր մեկնաբանությամբ՝ կատակերգության ժանրում:

Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի վկայությամբ՝ «Օլիմպիկոս» անիմացիոն ֆիլմի գործընկեր դառնալու որոշումը պատահական չի կայացվել. «Այս ֆիլմը կամքի ուժի, հաղթանակի ձգտելու, ընտանեկան արժեքների և միասնական ուժի մասին է: Եվ, իհարկե, սպորտի։ Այս գաղափարները շատ  համահունչ են այն հիմնական արժեքներին, որոնք  հռչակում է նաև Արդշինբանկը։ Միայն համատեղ ջանքերով է հնարավոր հասնել մեծ հաղթանակների, քանի որ մենք ուժեղ ենք միասին:» - նշել է Անանյանը:

Սոցիալական կորպորատիվ պատասխանատվության հիմնական սկզբունքներն ամրագրված են Արդշինբանկի ռազմավարության մեջ: Դրանք ուղղված են հասարակության և պետության համար կարևոր ծրագրերի իրականացման ակտիվ մասնակցությանը, սոցիալական նշանակություն ունեցող ծրագրերի աջակցությանը, ինչպես նաև Հայաստանի մարզերի համամասնական զարգացմանը: Այս համատեքստում Բանկի գործունեության կարևոր ուղղություններից մեկը մշակույթի և սպորտի զարգացմանը նպաստելն է: Արշավն անցկացվում է «Մենք ուժեղ ենք միասին» ընդհանուր կարգախոսի ներքո:

Հիշեցնենք, որ Արդշինբանկը նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում՝ այս ամռանը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի հեռարձակման միակ հովանավորն է:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից:

--00--ԿԿ