Ժամկետը լրացավ. այսօր կգաղտնազերծվեն բոլոր ընտրացուցակները․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է․ «Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվեն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների փաստաթղթերը՝ նախընտրական ցուցակները, պատգամավորության թեկնածուների փաստաթղթերը՝ դիմումներ, բնակության վայրի տեղեկանքներ և տեղեկանք հայոց լեզվին տիրապետելու մասին։

Երեկ բոլոր կուսակցությունների շտաբներում վերջին աշխատանքներն էին տարվում՝ փաստաթղթերն ամբողջացնելու համար։ Վաղվանից սկսվում է գրանցման փուլը՝ երբ ԿԸՀ-ն ստուգում է ներկայացված փաստաթղթերը և գրանցում հայտատուին, եթե հայտը բավարարում է օրենքի պահանջներին։

Երեկ վերջին նախընտրական դաշինքներն էին ձևավորվում։ «Հիլթոն» հյուրանոցում ստորագրվեց «Միացյալ Հայաստան» դաշինքի հուշագիրը՝ կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանի, «Հայրենատէր» կուսակցության գլխավոր քարտուղար Հայկ Պողոսյանի և «Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղխորհրդի նախագահ Գառնիկ Մարգարյանի միջև»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ