ՀՅԴ ԳՄ-ն իր ցավակցություններն է հայտնում Վերին Շորժայում զոհվածի ընտանիքին, հարազատներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

․

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Յուրայի Խուրշուդյանը ՀՅԴ Արարատի «Սմբատ Թաթոսյան» կոմիտեության վաստակաշատ անդամ Յուրա Խուրշուդյանի որդին է, երկու անչափահաս երեխաների հայր:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր ցավակցություններն է հայտնում սիրելի ընկերոջ ընտանիքին, հարազատներին, Գևորգի ծառայակից ընկերներին և ողջ հայ ժողովրդին՝ ցավալի կորստի կապակցությամբ:

--00--ԱՀ