«Չալոյի» թիմը սարսափած է, թե իրենց հետ ինչ են անելու իշխանափոխությունից հետո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

«Իշխանությունը կա՛մ նպատակային ուզում է ինֆորմացիոն խզբզանք ստեղծել, կա՛մ, ներողություն բառիս համար, բոլորն ապուշ են, ես իրականում այլ բնորոշում չեմ կարողանում տալ։ Չի կարելի էս մարդկանց լուրջ վերաբերվել, այն, ինչ իրենք անում են ուղղակի անթույլատրելի է։ ՀՀ-ում որևէ պետական կառույց չի գործում»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը:

«Հիմա բոլոր քաղաքական ուժերը պետք է աշխատեն այն ուղղությամբ, որ ժողովրդին բացատրեն Նիկոլի չարիք լինելը, և անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է հաղթելու ընտրություններում, Փաշինյանն իր «Չալոյի կամանդով» իսպառ պետք է վերանա քաղաքական դաշտից»,-ասել է Վարդանյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային և նախընտրական զարգացումներին վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: