Նիկոլները մահ են, ողբերգություն ու աղետ են մեր պետության ու ժողովրդի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News  

Ղազինյան

Վերին Շորժայի հատվածում զոհ ունենք. նիկոլների կիրթ բարեկամները Հայաստանի ինքնիշխան տարածքում կրակել են հայ զինվորի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Արթուր Ղազինյանը։

«Դեռ քանի՞ երիտասարդի կյանք պետք է դրվի նիկոլների իշխանության զոհասեղանին, քանի՞ ճակատագիր պետք է խեղվի, որ այս սրիկաների երկրպագուները հասկանան, որ նիկոլները մահ են, ողբերգություն ու աղետ են մեր պետության ու ժողովրդի համար։

Մի՞թե այսրոպեական հույզերն ավելի կարևոր են, քան մեր տղերքը, մեր հայրենիքն ու պետությունը։

Լավ, ո՞նց կարող է մարդ իր ձեռքերով ավիրի իր սեփական տունը, մահ ու ողբերգություն բերի սեփական ընտանիքին։

Քիչ է մնացել, սրանց քոքը կտրելու ենք . . .», - նշել է Ղազինյանը։

 --00—ՄՀ