Քերոբյանը Չեռնոգորիայի դեսպանին ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտի առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News  

Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Դրագիցա Պոնորացին։ Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը։

Շնորհավորելով Դրագիցա Պոնորացին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` Վահան Քերոբյանը նորանշանակ դեսպանին մաղթել է հաջող  ու բեղմնավոր աշխատանք եւ պատրաստակամություն հայտնել ծավալել արդյունավետ երկկողմ համագործակցություն տնտեսության տարբեր ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ դեսպան Պոնորացը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը՝ երկու երկրների միջեւ տնտեսական կապերն ամրապնդելու նպատակով:

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը հակիրճ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտի առաջնահերթություններն ու իրականացվող ծրագրերը: Այնուհետեւ, կողմերը քննարկել են փոխշահավետ համագործակցության տեսանկյունից առավել նպատակահարմար ուղղությունները, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, մետալուրգիայի, արեւային էներգետիկայի, հանքարդյունաբերության, կանաչ գյուղատնտեսության, քիմիական արդյունաբերության եւ այլ ոլորտներ։

Առանձին անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում համավարակով պայմանավորված մարտահրավերներին դիմակայելու եւ երկուստեք զբոսաշրջային հոսքն ակտիվացնելու խնդրին։    

Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների խթանմանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

 --00—ՄՀ