Մայիսի 26-ին Արցախի 13 համայնքներում 3 ժամ լույս չի լինի․ «Արցախէներգո»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

արցախ.

«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով հետագայում վթարներից խուսափելու համար մայիսի 26-ին՝ ժամը 07:00-ից-10:00-ն, անջատվելու է 110/35/10 կՎ «Հայկավան»ենթակայանից սնվող 10 կվ «30-րդ քաղաքային» օդային գիծը, հոսանքազրկելով՝ Սոս, Մաճկալաշեն, Քերթ, Քարահունջ, Կոլխոզաշեն, Խերխան, Ծովատեղ, Հերհեր, Կարմիր շուկա, Թաղավարդ, Կավահան, Մսմնա, Սարուշեն համայնքները և հարակից հիմնարկներն ու ձեռնարկությունները:

--00—ԼՄ