Փրկարար ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

ԱԻՊԾ

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում, ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատներն այսօր Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Նախնական տվյալներով նրանք բոլորը ռազմագործողությունների մասնակիցներ են: Ինքնությունը պարզելու նպատակով՝ կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է:

--00--ԱԹ

Տեսանյութեր