Սյունիքում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Toyota-ի 28–ամյա վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

վթար

Մայիսի 23-ին հիվանդանոցում մահացել է Կապան քաղաքի բնակիչ, 28-ամյա Հրանտ Մաթևոսյանը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վերջինս «Կապան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մայիսի 19-ին՝ խոշոր ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում Կապանի բնակիչ՝ 28-ամյա Հրանտ Մաթևոսյանը իր վարած Toyota Platz մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքում՝ Գործարանային փողոցում, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել թիվ 1/7 հասցեում գործող «Դոմուս» առևտրի կենտրոնի աստիճաններին և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով վարորդ Հ. Մաթևոսյանը, ուղևորներ՝ Կապանի բնակիչներ, 18-ամյա Գուրգեն Ղազարյանը, 21-ամյա Արա Զաքարյանը և 18-ամյա Յուրի Պատվականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Կապան» բժշկական կենտրոն։

--00--ԱԹ