Պուտին-Բայդեն հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 24, 24News 

Պուտին Բայդեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում՝ Ժնևում: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին` հղում անելով շվեյցարական լրատվամիջոցներին:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դրական է արձագանքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ հանդիպում անցկացնելու առաջարկին: Հանդիպման վայրի ու ժամկետի մասին հստակ տեղեկություններ դեռ չեն հաղորդվել:

--00--ԱԹ