ԱԺ-ում խորհրդի նիստ է անցկացվել․ վաղը կմեկնարկի քառօրյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News  

ԱԺ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ մայիսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի հերթական նիստը:

Քննարկվեցին եւ հաստատվեցին Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվեց հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Մայիսի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 35 հարց:

 --00—ՄՀ