Ապօրինի ծառահատում՝ Գորիսում․ վարորդները 10 խ/մ փայտանյութի փաստաթղթեր չեն ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Մայիսի 20-ին և 21-ին ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ու պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։ Նրանք բաժնի սպասարկման տարբեր հատվածներից պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել տարբեր մակնիշների 4 ավտոմեքենա, այդ թվում՝ բեռնատար։ Տրանսպորտային միջոցները բարձված էին ընդհանուր 10 խորանարդ մետրից ավելի փայտանյութով։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Պարզվել է, որ նրանք փայտանյութը ձեռք են բերել Սյունիքի մարզի տարբեր վայրերից։

Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։

Հանգամանքները պարզվում են։

--00—ԼՄ