Ադրբեջանցիները բաց դեմքով են գլխատում հայերին. համոզված են՝ անպատիժ են մնալու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News  

ՄԻՊ

Գրեթե բոլոր տեսանյութերում ադրբեջանական զինծառայողները բաց դեմքերով են իրականացնում դաժանություններ հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց նկատմամբ, կտրում նրանց մարմինների մասերը, խոշտանգում ու գլխատում կենդանի մարդկանց: Նրանք ուղղակի համոզված են, որ անպատիժ են մնալու իրենց կատարած պատերազմական հանցանքների համար: 

Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ խոսելով նաև ադրբեջանական հայատյաց քաղաքականության մասին:

Ադրբեջանական զինծառայողների պատերազմական հանցագործությունների, Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների ու մարդու իրավունքների վիճակի մասին պատմող ռադիոհաղորդումը հեռարձակվել է Südwestrundfunk, Deutschlandfunk և Westdeutscher Rundfunk լրատվամիջոցներով:

--00—ՄՀ