ԵԱՀԿ նախագահը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բելառուսում ձերբակալված ընդդիմադիր լրագրողին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

նկար

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեն կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բելառուսում ծայրահեղական ճանաչված Nexta թելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչին, ում Բելառուսում մահապատիժ է սպառնում, գրում է «ՏԱՍՍ»  գործակալությունը։

«Մտահոգիչ է հաղորդումն այն մասին, որ Մինսկում հարկադիր վայրէջք է կատարել քաղաքացիական օդանավ լրագրող Ռոման Պրոտասևիչին ձերբակալելու համար: Դա անթույլատրելի վարքագիծ է: Բելառուսը պետք է անհապաղ ազատ արձակի Պրոտասևիչին: Հնարավոր հետևանքները կքննարկենք ԵՄ գործընկերների հետ»,- ասել է Լինդեն:

Հիշեցնենք՝ Ռոման Պրսոտասևիչի ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ինքնաթիռը, որով նա Հունաստանից Լիտվայի մայրաքաղաք էր ուղևորվում, արտակագ կերպով վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում։ Վայրէջքի պատճառը ինքնաթիռի ականապատված լինելու մասին լուրն է։ 

--00—ԼՄ