Բախվել են «Mercedes» և «ВАЗ 2104» ավտոմեքենաները. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

․

Ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Գառնիկ Շահինյանի վարած Mercedes մակնիշի և Տավուի մարզի բնակիչ, 55-ամյա Վարուժան Անանյանի վարած ВАЗ 2104 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Գ. Շահինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Գ. Շահինյանը Դալարիկ գյուղի «Սուրբ Վարդան» եկեղեցու քահանան է:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱՀ