Մասիսի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

․

Մայիսի 22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել և մարման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է մոտ 2 հա տարածք։

Տեղում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։

--00--ԱՀ