Եթե հազարներով գային ու ասեին՝ Գորիսը մերն է, բանակցելո՞ւ էիք․ պետք էր զենքով պատասխանել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց չպետք է տեղի ունենա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «5165 շարժման» անդամ, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ սահմանագծումը պետք է լինի Արցախի հարցի կարգավորման գործընթացի բաղկացուցիչ մաս։

«Եթե սահմանը գծվում է ըստ Խորհրդային Ադրբեջանի քարտեզների՝  ՀՀ-ն ընդմիշտ «թաղում» է այս հարցը և Արցախը ճանաչում Ադրբեջանի մաս»,- ասել  է նա։

Սողոմոնյանը կարծում է, որ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական ջոկատին պետք էր զենքի ուժով հետ շպրտել իրենց ելման դիրքերը։

«Եթե մտել էին զենքով, նրանց պետք է զենքով պատասխանեինք։ Եթե հազարներով գային ու քարտեզ բերեին՝ ասեին Գորիսը մերն է, մենք պետք է գնայի՞նք նրանց հետ բանակցության։  Այդ կերպ ագրեսորի ախորժակը չի փակվում»,- նկատել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ