Անձնական վիրավորանք ու ծեծկռտուք չի եղել. Մելիքյանը մեկնաբանել է Կոլբակոյի հետ միջադեպը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22,  24News

Մելիքյան

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է ռուս հարձակվող Անտոն Կոբյալկոյին ծեծելու մասին լուրերը։ 

«Ցանկացած ակումբում էլ լինում են տարաձայնություններ։ Դա շատ նորմալ է։ Ոչ մի ծեծկռտուք   չի եղել։ Ֆուտբոլում լինում են անհամաձայնություններ մարզչի ու ֆուտբոլիստների միջև։ Այո, երբեմն անհրաժեշտ է լինում խոսել բարձր տոնայնությամբ, բայց բանը չի հասել անձնականի վիրավորանքներին: 

Կրքերը շատ ժամանակ թեժանում են, բայց սա ֆուտբոլ է։ Ես չեմ վիրավորել ֆուտբոլիստի մորը։ Միակ բանը, որ ես նրան ասել եմ, այն է, որ նա չկարողացավ դրսևորել իրեն այս ակումբում։ Բայց դա չի նշանակում, որ նա վատ ֆուտբոլիստ է։ Միգուցե նա կարողանա ավելի լավ խաղալ մեկ այլ թիմում։

Ես հաստատ կսեղմեմ Կոբյալկոյի ձեռքը, եթե նորից տեսնեմ նրան։ Նա ներդրել է իր ուժերը խաղադաշտում ու չի դավաճանել թիմին։ Ես գոհ չէի նրա մրցելույթներից, ու դրանում ոչ մի վատ բան չկա, բայց այս ամենից ինչ-որ ֆիլմ սարքեցին»,-Մելիքյանի խոսքերն է փոխանցում Sport24.ru-ն:

--00—ՄՀ