Ադրբեջանը բելառուս գործընկերների հետ կմշակի ԼՂ-ում շինարարական աշխատանքներ սկսելու ծրագիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

ալիև

Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը մայիսի 22-ին հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ադրբեջանի նախագահը մանրամասն տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, ներկայացրել Ադրբեջանի դիրքորոշումը որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ։ Ինչպես ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն, Բելառուսում հույս ունեն՝ իրավիճակն առաջիկա օրերին կկարգավորվի»,- նշվում է հաղորդագրությունում։

Ըստ աղբյուրի՝ առաջիկայում Բելառուս կժամանի քաղաքաշինության մասնագետների ադրբեջանական պատվիրակությունը, որը «բելառուս գործընկերների հետ կմշակի Լեռնային Ղարաբաղում «ազատագրված տարածքներում» շինարարական աշխատանքներ սկսելու ծրագիրը։

--00—ԼՄ